Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, եւ ոչ մեկ պատճառ ունեի»․ նախարարը՝ ԲՊՀ գիտխորհրդի նիստին չգնալու մասին

Հոկտեմբեր 21,2022 16:35

Բուհերի միավորման դեմ այս օրերին բողոքի գործողություններ անող՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն օրերս համալսարանի գիտխորհրդի նիստում հայտարարել էին, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին հրավիրել են նիստին, սակայն նա չէր եկել։ Ըստ ուսանողների, նախորդիվ նախարարի հետ տեղի ունեցած հանդիպումը լուսաբանվել էր ոչ լիարժեք, իսկ Վահրամ Դումանյանը պնդում էր հնչեցրել, թե Բրյուսովի անվան համալսարանը երկու տարեկան է։ Aravot.am-ն այսօր խորհրդարանում Վահրամ Դումանյանից փորձեց այս եւ այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ։

-Պարոն Դումանյան, օրերս կայացած՝ Վ Բրյուսովի անվան համալսարանի գիտխորհրդի նիստում Ձեր հասցեին մեղադրանք հնչեց, որ հրավիրել էին նաեւ Ձեզ, բայց չէիք ներկայացել։ Պատճառ կա՞ր հրավերը չընդունելու։

-Այո։ Եվ ոչ մեկ պատճառ։

-Մասնավորապես, ի՞նչ պատճառների մասին է խոսքը, կնշե՞ք։

-Ոչ։

-Ինչո՞ւ եք ակնարկել, թե Բրյուսովի անվան համալսարանը երկու տարվա պատմություն ունի։

-Այդ անվանումով։ Ասել եմ, որ այդ անվանումով բուհը գործում է 2020թ․-ից։

-Այո, բայց ինչո՞ւ եք դա մատնանշել, ուսանողները դա վիրավորական են համարել, քանի որ բուհը երկար․․

-Հետո էլ ասել եմ՝ եթե իրավահաջորդ է, ակունքները որտեղ են գնում՝ 36, թե 37 թիվ․․․լավ, հարգելիս, ձայնագրությունը կա, նայեք, որպեսզի նման հարցեր չլինեն։

-Բրյուսովի ղեկավար կազմից գնահատականներ են հնչում նաեւ, որ բուհերի խոշորացման որոշման հիմքում չեք դրել մասնագիտական վերլուծություններ, հիմնավորումներ ու հաշվարկներ։

-Այդ հարցերի պատասխանը կա այդ ձայնագրությունում։

Ուսանողների հետ հանդիպման վերաբերյալ ԿԳՄՍՆ-ի հրապարակած տեսագրությունը՝ ստորեւ։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31