Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյան. Հայաստանի սննդի արտադրության ոլորտը ճգնաժամի մեջ է

Հոկտեմբեր 21,2022 16:30

2022 թվականի երկնիշ տնտեսական աճն անկանխատեսելի և տպավորիչ է, որը պայմանավորված է ռուսների գալով և խոշոր գումարների ներհոսքով։ Հարկ է նշել, որ ծառայությունների և առևտրի ոլորտներն են հիմնականում ապահովվել այս տարվա տնտեսական աճը, որը խթանել է սպառման ծավալների աճը։ Ուշագրավ է, որ ռուս տուրիստների առկայությունն և սպառման ծավալների աճը չեն նպաստել Հայաստանի սննդամթերք արտադրող ձեռնարկությունների գործունեության ակտիվացմանը։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝

1․մսի արտադրության ծավալը նվազել է 5,3 տոկոսով,

2․երշիկեղենի արտադրության ծավալը նվազել է 5,4 տոկոսով,

3․մսից կիսապատրաստվածքների արտադրության ծավալը  նվազել է 42,1 տոկոսով,

4․զտած յուղերի արտադրության ծավալը նվազել է 35,5 տոկոսով,

5․կաթնաշոռի արտադրության ծավալը նվազել է 3,9 տոկոսով,

6․թթված կաթի և մածունի արտադրության ծավալը նվազել է 4,6 տոկոսով,

7․թթվասերի արտադրության ծավալը նվազել է 16,1 տոկոսով,

8․պաղպաղակի և ուտելի սառույցի արտադրության ծավալը նվազել է 35,9 տոկոսով,

9․թարմ հացի արտադրության ծավալը նվազել է 0,4 տոկոսով,

10․տորթերի, հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 39,6 տոկոսով․

11․հրուշակեղենի և շաքարե հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 39,6 տոկոսով,

12․կերակրի աղի արտադրության ծավալը նվազել է 40,2 տոկոսով,

13․խաղողի գինու արտադրությունը նվազել է 12,6 տոկոսով,

14․հանքային և գազավորված ջրերի արտադրության ծավալը նվազել է 15,6

15․չգազավորված, բնական ջրերի արտադրության ծավալը նվազել է 3,6 տոկոսով։

Նույն ժամանակահատվածում ավելացել են հյութերի, ալյուրի, ձավարեղենի, մակարոնեղենի, գարեջրի, ալկոհոլային խմիչքների և սիգարետի արտադրության ծավալները։

Հայաստանի սննդի արտադրության ծավալների անկման վրա ազդել են  մի շարք գործոնները։ Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում գյուղատնտեսության ոլորտը 5,5 տոկոս անկում է գրանցել․ զգալի կրճատվել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, ինչը հանգեցրել է կաթի արտադրության ծավալների նվազմանը։ Այս տարվա ընթացքում կարագի արտադրության ծավալների 2,6 անգամ աճը պայմանավորված է Իրանից ներկրվող էժան կաթի սերուցքի հումքով։ Բացի այդ, տեղական արտադրությանը մեծ վնաս են հասցրել ներկրվող ապրանքները, որոնք անհամեմատ էժան են դարձել դրամի գերարժևորման պայմաններում։ Տարեսկզբին բիզնեսի համար էլեկտրաէներգիայի, գազի և ջրի սակագների բարձրացումներն էլ ավելի ծախսատար են դարձրել տեղական արտադրությունները։

Նման իրավիճակն երկար պահպանվելու դեպքում Հայաստանը կկորցնի իր տնտեսության համար այցեքարտ դարձած ճյուղը՝ սննդի արտադրությունը, որտեղ աշխատում են հազարավոր մարդիկ, իրենց հումքն են իրացնում հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսությունները։

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31