Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկական միջամտության ժամանակ գրավոր համաձայնությունը որպես անհրաժեշտ պայման կամրագրվի լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար

Հոկտեմբեր 21,2022 16:22

Բժշկական միջամտության ժամանակ գրավոր համաձայնությունը որպես անհրաժեշտ պայման կամրագրվի լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծում փոփոխություններ չեն կատարվել, գործադիրն առաջարկություններ չի ներկայացրել: Օրինագծի հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանն ու Էմմա Պալյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի 33-րդ հոդվածը լրացնել նոր` 2.1 մասով. «Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու` սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված նվազագույն անհրաժեշտ կրեդիտների ապահովման ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի` պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատատեղը, ինչպես նաեւ հիմնական աշխատավարձը»:

Ամբողջությամբ ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից: Կառավարությունը ներկայացրել էր երկու առաջարկ, որոնք հեղինակները չեն ընդունել:

Նախագծի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամսով: Նախագիծն անհրաժեշտության դեպքում հավելյալ կքննարկվի:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31