Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացավ չեխ գրող, հրապարակախոս եւ ճանապարհորդ Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը հայերեն է թարգմանել «Օրեր» ամսագրի համահիմնադիր, Պրահայի Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դոկտոր Աննա Կարապետյանը։
Ի թիվս այլոց, շնորհանդեսին ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Դեսպանն ընդգծեց, որ խորությամբ ուսումնասիրել է Կարել Հանսայի կյանքը, հավելելով, որ գիրքը մեծ ազդեցություն է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման հարցում։
«Արեւելքի արհավիրքները» գիրքը Հայոց ցեղասպանության մասին փաստագրություն է եւ ականատեսի վկայություն: Այն հայերի վերաբերյալ Հանսայի հրատարակած առաջին աշխատությունն է, որը ժամանակակիցների շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստական գրաքննության կողմից մտցվել արգելված գրականության ցանկ։ Գիրքը, որը տպագրվել է հեղինակի սեփական միջոցներով, նվիրված է հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին։
Աննա Կարապետյանը ներկայացրեց գրողի կյանքն ու գործունեությունը։ Նրա բնորոշմամբ, Կարել Հանսան հայամետ էր. «Գիրքը թարգմանել եմ, քանի որ սա ականատեսի վկայությունն է, եւ ականատեսի վկայությունը կամա թե ակամա հեղինակին դարձել է հայամետ»:
Կարդացեք նաև
Լիլիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Աննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ