Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանի կուսակցությունը կաջակցի՞ Ռուբեն Վարդանյանին». Մարսել Պետրոսյանի մեկնաբանությունը

Հոկտեմբեր 21,2022 14:18

«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանի մեկնաբանությունը Ռուբեն Վարդանյանին սատարելու վերաբերյալ

Ընդդիմադիր դիրքավորված հայկական մամուլը հատկապես վերջին շրջանում անհանգստացած է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի ստեփանակերտյան հանդիպումների արդյունքներով։

Տպավորություն ստեղծենք, թե չենք նկատում, որ այդ անհանգստության պատճառը Բաբայանի նկատմամբ ժողովրդի հավատի և վստահության բարձր մակարդակն է, որը ձեռնտու չէ արցախյան որոշ քաղաքական շրջանակների: «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանն իր անառարկելի տեղն ունի Արցախում և հայոց պատմության մեջ և նրան որևէ մեկի հետ համեմատելն ու հակադրելը առնվազն անհեթեթ է։

Անդրադառնանք «Միասնական հայրենիք» խմբակցության, որպես խորհրդարանական երկրորդ ուժի, գործունեությանը և տեսլականին։ Մասնավորապես Արցախում քաղաքական հայտ ներկայացրած Ռուբեն Վարդանյանի առնչությամբ նշեմ, որ նրա՝ Արցախ տեղափոխվելու առնչությամբ մենք կանխակալ դիրքորոշում չունենք։ Այս մասին, ի դեպ, նաև կուսակցության առաջնորդն է հայտարարել՝ հասարակությանը կոչ անելով սպասել նրա աշխատանքի արդյունքներին։ Նրան, որպես պետական պաշտոնյայի, աջակցելը պայմանավորված կլինի նրա կողմից ներկայացվելիք զարգացման ծրագրերի և մեր տեսլականի համադրման հնարավորությամբ․ մասնավորապես`

• արտաքին քաղաքականության ոլորտում` Արցախի սուբյեկտայնության իրացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանություն միջազգային դատարաններում,

• անվտանգության ոլորտում՝ ինքնապաշտպանության իրավունքի լիարժեք իրացում,

• սոցիալ-տնտեսական ոլորտում՝ «խելացի» գյուղերի մոդելի ներդնում, 0-ից 6 տարեկան երեխաների համար 80․000 ՀՀ դրամ, իսկ միայնակ մայրերի համար 100․000 ՀՀ դրամ ամենամսյա նպաստի սահմանում՝ իբրև ժողովրդագրական աճի նախադրյալ,

• ներքաղաքական դաշտում՝ սահմանադրական բարեփոխումներ՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Անվտանգության խորհրդի նախագահի, Վարչապետի, սահմանադրական ինստիտուտների միջև պարտականությունների և պատասխանատվության հստակ բաժանում։

Այս ամենը իրագործելու համար նախապայման է սահմանել կրթության ռազմավարություն՝ հստակ սահմանված նպատակներով, քանի որ կրթությունն է երկարաժամկետ կայուն զարգացման առանցքային նախադրյալը

Ինչ վերաբերում է մեր խորհրդարանական խմբակցությանը, ապա այն հստակ դիրքորոշում ունի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորի խորհրդարանական գործունեությունը վերահսկելու վերաբերյալ և գտնում է, որ ժողովրդի ակնկալիքները չբավարարելու և օրենքով սահմանված լիազորությունները չիրացնելու դեպքում պատգամավորը պետք է հետ կանչվի։ Այս տրամաբանությամբ խմբակցությունը առաջարկել է պատգամավորի հետկանչման նորմը ամրագրել Սահմանադրությամբ։ Ինչ վերաբերում է խմբակցության պատգամավորներից ունեցած դժգոհություններին, ապա Սամվել Բաբայանն իր հանրային ելույթներում դժգոհություն է հայտնել Ազգային ժողովի աշխատանքից՝ առհասարակ։

Որպես խմբակցության ղեկավար, վերահաստատում եմ, որ պատրաստակամ ենք սատարելու մեր երկրի օրախնդիր մարտահրավերներն ու դրանց գործնական լուծումներն արտացոլող մոտեցումները։

«Միասնական հայրենիք» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31