Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն քննադատել է Արևմուտքի դիտորդական առաքելությունները հայ-ադրբեջանական սահմանին

Հոկտեմբեր 21,2022 13:59

Ermenihaber. 2023-ի համապետական ընտրություններին ընդառաջ «Քաղաքային հանդիպումների» շրջանակներում Մերսին մեկնած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուշագրավ հայտարարություններ է արել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրների վերաբերյալ։

Չավուշօղլուն ԵԱՀԿ-ին մեղադրել է ղարաբաղյան հիմնախնդիրը 30 տարի շարունակ հետաձգելու և չլուծելու մեջ։ Հիմա էլ քննադատում է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին։

«Դիտորդներ կամ որևէ այլ պատվիրակություն ուղարկելով ռեգիոն՝ դու անգամ Ադրբեջանի կարծիքը չես հարցնում։ Ակնհայտորեն նրանք (ԵԱՀԿխմբ.) ունեն Հայաստանին աջակցելու նպատակ։ ԵԱՀԿն փակուղու մեջ է։ Ընդունված որոշումները հիմա հակասում են ԵԱՀԿի գործող կանոններին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

ԵԱՀԿ–ն պաշտոնապես հաստատել էր, որ Հայաստանի կառավարության հրավերով հոկտեմբերի 21–ից 27–ը կարիքների գնահատման առաքելություն կգործուղի Հայաստան։ Եվրամիությունը (ԵՄ) նույնպես Հայաստանի առաջարկով դիտորդական առաքելություն կտեղակայի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։

ԵԱՀԿ-ից հետո Չավուշօղլուն թիրախավորել է Եվրամիությանը` վերջինիս մեղադրելով խոստմնազանցության և անազնվության մեջ։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև արված յուրաքանչյուր դրական քայլ ազդում է նաև մեր հարաբերությունների վրա։ Այդ իսկ պատճառով մենք աջակցում ենք ամեն մի դրական քայլին։ Եվրոպայի համար ևս սա շատ օգտակար կլինի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31