Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախն Ադրբեջանի կազմում լինելը մոռացված գաղափար է»․ Արայիկ Հարությունյան

Հոկտեմբեր 21,2022 13:42

Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հարցին՝ արդյոք փոխվել է Ստեփանակերտի այն մոտեցումը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Միանշանակ մեր մոտեցումն անփոփոխ է։ Այդ մոտեցումն այսօր չենք ներկայացրել, երեկ չէինք ներկայացրել, այն միշտ ուղեկցում է մեզ։ Արցախն Ադրբեջանի կազմում լինելը մոռացված գաղափար է, դրա մասին երբեւէ չենք էլ մտածում։ Դե-ֆակտո մեր անկախությունը շարունակվում է։

Իհարկե, պատերազմի արդյունքները դաժան էին մեզ համար, բայց մենք կարողացել ենք պաշտպանել Արցախի Հանրապետությունը։ Արցախի Հանրապետությունը դե ֆակտո այսօր կա, մենք շարունակում ենք ղեկավարվել մայր օրենքով՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ օրենքներով, երկիրը ապրում է իրավական առումով նույն տրամաբանությամբ՝ բայց տարածքային, մարդկային կորուստներով, ինչը մեզ համար շատ ցավալի է։ Դրա համար հետ վերադարձը կամ Արցախն այլ կարգավիճակում պատկերացնելն անհնար է»։

Արայիկ Հարությունյանի խոսքով․ «Արցախի դե ֆակտո անկախությունը չի քննարկվում։ Իհարկե, գիտակցում ենք, որ դե յուրե ճանաչման առումով շատ ճանապարհ ունենք անցնելու, պայքարելու՝ տարիներ, գուցե տասնամյակներ, բայց պայքարը պետք է շարունակել միջազգային հարթակներում, տարբեր երկրների հետ, բարեկամ երկրների, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները հարգող երկրների հետ։ Այնպես որ՝ Արցախի դե ֆակտո անկախությունը կա, եղել է եւ կմնա»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31