ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը Ստրասբուրգում շարունակել են հանդիպումները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ:
Շուրջ երկու տասնյակ հանդիպումներ են տեղի ունեցել, որոնք անցել են ջերմ, բարեկամական մթնոլորտում:
ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են ԵԽ արտաքին հարցերի հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի, նույն հանձնաժողովի անդամ Իզաբել Սանտոշի, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի փոխնախագահ Ռասա Յուկնեվիչիենեի եւ այլ պատգամավորների հետ:
ԱԺ պատգամավորները ներկայացրել են Հայաստանին սպառնացող վտանգները եւ հայ ժողովրդի հաստատակամությունը` ամեն գնով պաշտպանելու Հայաստանի շահերն ու իրավունքները:
Կարդացեք նաև
Եվրոպական խորհրդարանում Հայաստանն ունի հզոր աջակցություն. արժեքների վրա հիմնված բարեկամությունն ամուր է, ինչպես երբեւէ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ