Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ մեկին բերում, մյուսից հրաժարվում, երրորդին խոստանում, չորրորդից նեղանում եք, հաշվարկ ունե՞ք՝ ինչից հետո ինչ կլինի, թե՞ էլի «մեղավոր ենք, բայց պատասխանատու չենք» բանաձևն եք աշխատացնելու. Տարոն Սիմոնյան

Հոկտեմբեր 21,2022 13:12

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ հերթական անգամ երկու ոխերիմ հարևաններդ իրենց իսկ գործած ցեղասպանության, ներկայում իրենց իսկ կողմից կատարվող պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններին զուգահեռ Արցախի բռնազավթված տարածքներում հոխորտում են, որ Հայաստանին Հաագայում դատի են տալու ու պահանջելու են ռազմատուգանք կամ վնասների փոխհատուցում, դրա հետ միաժամանակ մի քանի տասնյակ հազար զորք կուտակում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների սահմաններին, տրամաբանական հարցեր են առաջանում պատրանքներով ապրող իշխանավորներին.

1.Լավ, մեզ դատի տվողներին մենք՝ իրավաբաններով, պատշաճորեն կբացատրենք, որ չեք կարող դա անել, որովհետև Հաագայի (ՄԱԿ-ի արդարադատության դատարանում) մեխանիզմ չկա նման գործընթաց սկսելու համար, բայց առկա մեխանիզմներով Հայաստանը ինչո՞ւ չի դատական գործեր սկսում նույն դատարանում, երբ մեխանիզմներն ակնահայտ են, որ կան առնվազն մի քանի կոնվենցիաների շրջանակներում (պատանդներին վերաբերող, խոշտանգումների դեմ պայքարին վերաբերող, վարձկաններին վերաբերող, ահաբեկչության ֆինանսավորմանը վերաբերող այլն)։ Ո՞ւմ կամ ինչի՞ն եք սպասում, պատերազմ բերո՛ղ խաղաղասերներ…

2.Երբ աշխարհաքաղաքական խաղերի մեջ եք մտնում․ մեկին բերում, մյուսից հրաժարվում, երրորդին խոստանում, չորրորդից նեղանում, գոնե հողի վրա հաշվարկ ունե՞ք՝ ինչից հետո ինչ կլինի ու ինչպես պետք է պատրաստվել, թե՞ էլի՝ «մեղավոր ենք, բայց պատասխանատու չենք» բանաձևն եք աշխատացնելու…

3․Դեռ մտածելը հակահեղափոխակա՞ն եք համարում…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31