«Ա1+». «Այդ միջամտությունից հետո սահմանին դրոնների տզզոցը միանգամից կտրվեց։ Եթե ՌԴ-ն միջամտած լիներ, գործող իշխանություններն այդ մասին կխոսեին, չէին ասի, որ պատերազմը կանգնեցվել է ԱՄՆ-ի միջամտությամբ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի վերջին հարձակմանը։
Դ․ Սանասարյանը նաև հավելում է, թե այսօր մեր ռազմաարդյունաբերական կառույցներում այնպիսի հնարավորություններ են մշակվում, որոնց գործադրման դեպքում Ադրբեջանը երկար կմտածի, թե արժի՞ հարձակվել Հայաստանի վրա։
Սանասարյանը համոզված է, որ արևմուտքը Հայաստանին կզինի, եթե դուրս գանք ՀԱՊԿ-ից և հայտարարենք մեր չեզոք դիրքորոշման մասին։ Նա նաև գտնում է, որ Հայաստանը պետք է հայտարարի, որ հրաժարվում է Ռուսաստանի հետ իր բոլոր պայմանագրերից։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: