Դյուրրես (Ալբանիա) քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հերթական օրը Հայաստանը ներկայացնող Կարեն Մարգարյանը, որը հանդես էր գալիս 23 տարեկանների 81 կգ քաշային կարգում, պոկում վարժության մեկնարկային մոտեցման համար պատվիրել էր 145 կգ: Սակայն վարժությունը կատարելիս նա անսպասելի ցավեցրեց ոտքը եւ ծանրաձողը չկարողացավ պահել գլխավերևում:
Հաջորդ երկու մոտեցումներն էլ անարդյունք եղան: Կարենը ի վիճակի եղավ միայն ծանրաձողը կտրել հարթակից:
Հասկանալի է, մեր մարզիկը չմասնակցեց հրում վարժության պայքարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ