Հայաստանի 11 բռնցքամարտիկներ`51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 54 կգ` Ջանիկ Սահակյանը, 57 կգ` Արթուր Բազեյանը, 60 կգ` Արթուր Ղազարյանը, 63,5 կգ` Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ` Գուրգեն Մադոյանը, 71 կգ` Նարեկ Զախարյանը, 80 կգ` Համբարձում Հակոբյանը, 86 կգ` Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ` Նարեկ Մանասյանը եւ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Սլովենիայում են եւ պատրաստ են մասնակցել «Արծաթե գոտի» միջազգային առաջին մրցաշարին:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կայացել է վիճակահանությունը եւ մրցաշարի մեկնարկային օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Առաջին տուրում 51 կգ քաշային կարգում Բարեղամ Հարությունյանը կմենամարտի Կաններ Տամ Չուն Հինի (Հոնկոնգ), իսկ 71 կգ Նարեկ Զախարյանը` ֆրանսիացի Մական Տրաորեի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ