Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե, կներեք՝ Արամուսի գյազար, ոչ թե գազար, Նազրվանի խիար, ոչ թե վարունգ արտադրողին ո՞վ է հարգելու»․ Գագիկ Վարդանյան

Հոկտեմբեր 20,2022 22:01

«Բոլոր կառավարությունների ծրագրերում լավ բաներ են գրում, բայց թե ինչքանո՞վ է դա իրատեսական, դա է կարևորը»,- «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի համաժողով-քննարկման ընթացքում նկատեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը։

Նա նշեց՝ ՀՀ կառավարության վերջին ծրագրում էլ են հավակնոտ նպատակներ գրել ու նշեց․ «2021-2026-ի ծրագրում տնտեսական բարձրության աստիճանի բարձրացում է դրված -0,29-ից երեք տարում հասնել 0,1-ի։ Սա համարյա նույնն է, թե թռչենք լուսին»։

Տնտեսագետը կոշտ պետության գաղափարի կողմնակիցն է։ Նա պարզաբանեց․ «Օլիգարխին կանչում, ասում ես՝ դու սկսում ես արտադրել, օրինակ, էլեկտրոնիկա։ Եթե՝ ոչ, ասում ես՝ կնեղանամ․․․ մեզ երեսուն տարի շանս էր տվել աշխարհը, ի՞նչ արեցինք։ Ոչ մի անլուծելի խնդիր չկա։ Կարծում եմ՝ պետք է լինի կոշտ պետության գաղափարը։ Մենք Իսրայելից ավելի մեծ խնդիր էինք լուծել՝ տարածքային։ Հիմա Իսրայելի 400-ից ավելի միլիարդ ՀՆԱ-ն նայենք, մեր 40 միլիարդը։ Այսինքն՝ մենք նաև չհասկացանք, որ պատմական շանս է տրված։ Իսկ հիմա արտասվել, նվնվալ չի կարելի, քանի որ ավելի վատ իրավիճակում էինք եղել»։

Կարևորելով այսպիսի քննարկումները՝ նա կարծիք հայտնեց՝ պետք է ինստիտուցիոնալ տեսք տրվի այս քննարկումներին, ու շարունակեց․ «Մշակումները, որ պետք է արվեն, դրանք պետք է հիմք դառնան հաջորդ իշխանության համար, այլապես մեզ չեն հարգի։ Իսկ ինչո՞ւ մեզ չեն հարգել։ Դե, կներեք՝ Արամուսի գյազար, ոչ թե գազար, Նազրվանի խիար, ոչ թե վարունգ արտադրողին ո՞վ է հարգելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒնՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31