Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը կարևորում է ԵԱՏՄ-ում երկխոսությունը

Հոկտեմբեր 20,2022 20:18

Համաշխարհային տնտեսական հարաբերություններում առկա խառնաշփոթի պայմաններում ԵԱՏՄ շրջանակներում երկխոսությունը հատկապես կարևոր է, այս  մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի բացման ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ համաշխարհային տնտեսությունը ոչ լավագույն ժամանակներ է ապրում, շատ առևտրատնտեսական, արդյունաբերական, լոգիստիկ կապեր, որոնք համավարակից հետո նոր են սկսել վերականգնվել, նոր ցնցումների են ենթարկվում: Այն դեպքում, երբ հարցի տակ են, այդ թվում, նաև հիմնարար գլոբալ տնտեսական համակարգերը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Եվրասիական միության գործադիր մարմինների ամենօրյա աշխատանքը՝ ի հայտ եկած խնդիրներին արձագանքելու համար։

«Փոխադարձ շահերի ըմբռնումը, փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին»,- ասաց վարչապետը։

ԵԱՏՄ նախագահող երկրի՝ Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը ևս ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ջերմ ընդունելության համար, խորհրդի նիստին ցանկացավ արդյունավետ աշխատանք:

Նշենք, որ հոկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

Նիստին մասնակցելու համար Երևան են ժամանել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետեր՝ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովին և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31