Դյուրրեսում (Ալբանիա) շարունակվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Մնացական Աբրահամյանը 20 տարեկանների պայքարում պոկեց 143 կգ (5-րդ արդյունք), հրեց 180 կգ (փոքր արծաթ) եւ երկամարտի 323 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
Ավստրիայի դրոշի ներքո հանդես էր գալիս մեր հայրենակից Հմայակ Միսակյանը, որը պոկում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ