Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԳՄՍՆ-ն եւ տեսչական մարմինը ուսումնասիրում են խնդիրը»․ նախարարի մամուլի քարտուղարը՝ գործադուլավոր քոլեջի մասին

Հոկտեմբեր 20,2022 17:50

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց՝ ինչպես են պատկերացնում Արմավիրի տարածաշրջանային քոլեջի խնդրի հանգուցալուծումը։

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ քոլեջում դասապրոցեսը կաթվածահար էր, դասախոսները չեն ցանկանում աշխատել քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի հետ, սակայն վերջինս էլ չի ցանկանում լքել քոլեջը: Ի դեպ, նա 16 աշխատակցի՝ ներառյալ վաստակաշատ դասախոսների խիստ նկատողություն էր հայտարարել՝ գործադուլին մասնակցելու համար։

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանն Aravot.am-ին ընդամենը հետեւյալը փոխանցեց․ «Նախարարությունը, Կրթության տեսչական մարմինն առայժմ ուսումնասիրում են խնդիրը»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31