Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ապօրինի փայտանյութի տեղափոխման կանխարգելման նպատակով հերթական շրջայց են իրականացրել Լոռու մարզում։
Հոկտեմբերի 17-ին «Հայնատառ» ՊՈԱԿ-ի Գյուլագարակի անտառպետության տարածքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման է ենթարկվել «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա։
Մեքենայում հայտնաբերված 2խմ վառելափայտի ձեռքբերման իսկությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ վարորդը չի ներկայացրել։
Ապօրինի վառելափայտով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Կարդացեք նաև
Միջոցառումները շարունակվում են։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին