Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինական ուժ ստացած դատարանի վճիռը չի կատարվում ԿԳՄՍՆ-ի ենթակայության տակ գտնվող քոլեջի կողմից. Լևոն Բաղդասարյան

Հոկտեմբեր 20,2022 17:29

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը

Այսօր կառավարության շենքի մոտ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի դասախոս Մխիթար Պատվականյանի միջև տեղի է ունեցել երկխոսություն, որտեղ Մ.Պատվականյանը մեղադրել է նախարարին իր ենթակայության տակ գտնվող քոլեջի կողմից օրինական ուժ ստացած վճիռն ի կատար չածելու, իսկ նախարարին՝ անգործություն դրսևորելու մեջ։ Նախարարը հրապարակային հայտարարեց, որ չգիտի, թե ինչի մասին է խոսքը, չի ճանաչում քաղաքացուն։

Այդ խոսակցությունը տարածվել է բազմաթիվ լրատվամիջոցներով, ուստի անում եմ հետևյալ հայտարարությունը։

Լինելով Մ.Պավականյանի ներկայացուցիչը, դեռևս 08.07.2022 թվականին տվյալ դատական գործով գրավոր դիմել եմ նախարարին, տեղեկացնելով, որ օրինական ուժ ստացած դատարանի վճիռը չի կատարվում նախարարության ենթակայության տակ գտնվող քոլեջի կողմից։ Ավելին, դրա հետ կապված ԴԱՀԿ ծառայությունը դիմել է դատախազություն։ Ակնկալել եմ վերջինիս հանձնարարականը՝ քոլեջի կողմից անօրինականնությունները դադարացնելու ուղղությամբ։

22.08.2022 թվականին կրկին դիմել եմ նախարարին, որպեսզի հանձնարարի և իրավական գնահատական տա իր ենթակայության տակ գտնվող պետական քոլեջի տնօրինության կողմից օրինական ուժ ստացած դատական ակտը չկատարելու համար։

Այժմ ևս հրապարակային դիմում եմ ձեզ։ Եթե պետական հաստատությունները չեն կատարում օրինական ուժ ստացած դատարանի վճիռը, ապա վատ նախադեպ է դառնում մասնավոր անձանց համար։

Ակնկալում եմ անհապաղ հանձնարարել իրավական գնահատական տալու ձեր ենթակայի գործողություններին, և որն է պատճառը, որ այս խնդրով արդեն հարուցված է քրեական գործ։ Ի գիտություն նաև ձեզ՝ նախապատրաստվում է դիմում ՄԻԵԴ ընդդեմ Հայաստանի՝ օրինական ուժ ստացած վճիռը պետական լիազոր մարմնի կողմից չկատարելու և վնասի հատուցման պահանջով, ինչի մասին դեռևս 08.07.2022 թվականի ձեզ ուղղված գրությամբ իրազեկվել եք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31