«Հավաքական անվտանգության պայմանագրի խորհուրդը քննարկում է մոտ ժամանակներս ՀԱՊԿ արտահերթ նիստ անցկացնելու հարցը»,- այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր՝ իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում: Ըստ խոսնակի՝ այդ նիստի շրջանակներում դիտարկվելու է Հայաստանին միացյալ օգնություն ցուցաբերելու հնարավորությունը:
Մ. Զախարովան անդրադարձել է նաև հոկտեմբերի 5-7 Երևանում անցկացված «Ռուսաստանի օրերը Հայաստանում» միջոցառումներին՝ մատնանշելով, որ այդ շրջանակներում տեղի ունեցած ֆորումի ժամանակ, կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ 2023 թվականին համատեղ նշելու հայկական կինեմատոգրաֆի 100 և Սերգեյ Ռախմանինովի 150 ամյա հոբելյաններին նվիրված տոնակատարություններ: