Հունահռոմեական ոճի ըմբիշներն Իսպանիայում ավարտեցին պայքարը մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Հայաստանը ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ այս ստուգատեսում նվաճեց մեկական ոսկի, արծաթ եւ բրոնզ:
Երեկ Պոնտեվեդրա քաղաք է մեկնել ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը: Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ընտրել է հետեւյալ ըմբիշներին. 57 կգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Հրայր Ալիխանյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 86 կգ՝ Կնյազ Իբոյան, 92 կգ՝ Սերգեյ Սարգսյան, 97 կգ՝ Հովհաննես Մաղաքյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ