«Փաստինֆո». Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի դուստրը՝ ՀՅԴ Նիդեռլանդների ԵՄ անդամ Սյունեն, դատական կարգով պահանջում է՝ հեռացնել իր տվյալները՝ ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների ցանկից։
Հիշեցնենք, որ 2022թ հուլիսի 31-ին «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահ մարմինները թույլ չեն տվել ՀՅԴ Նիդեռլանդների ԵՄ անդամ Սյունե Աբրահամյանին մուտք գործել ՀՀ։
«Վերջինիս հետ ուղարկելու որոշումը կայացվել է առանց որևէ հիմնավոր բացատրություն կամ պատճառաբանություն ներկայացնելու»,- հայտնել էին ՀՅԴ բյուրոյի տարածած հաղորդագրությունում։
Նշվում էր, որ Հայաստանի իշխանությունը «թիրախավորել է նվիրյալ և ազգասեր սփյուռքահայ երիտասարդությանը»։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ օդանավակայանից թույլ չեն տվել մուտք գործել նաև Մասիս Աբրահամյանին։
Կարդացեք նաև
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Սյունե Աբրահամյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԱԱԾ-ի՝ պահանջելով պարտավորեցնել ԱԱԾ-ին՝ հեռացնել իր տվյալները՝ ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների ցանկից։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Ռուբեն Մաքեյանին։