Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր օրերի՝ անհետ կորածների թվերը կարող են փոխվել. Քրիստինե Գրիգորյան

Հոկտեմբեր 20,2022 14:22

«Ուշադրություն դարձրեք, տարբեր օրերի՝ անհետ կորածների թվերը կարող են փոխվել, օրինակ, միայն մեր գրասենյակ դիմածների թիվը 40-ից ավելի է, ովքեր կարծում էին, որ իրենց հարազատներն անհետ կորել են: Այս ընթացքում 130-ից ավելի մարմիններ են հանձնվել, նույնականացման գործընթացում այդ թվերը փոփոխվեցին: Բացի այդ, կան կոնկրետ տեղանքներ, որտեղ Պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների գտնվելու մասին և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը համաձայնություն չի տալիս, որպեսզի հայկական կողմը հանի մարմինները: Այսինքն, ըստ օրերի հայրենադարձված ռազմագերի մասով այս ճշտումները կարող են լինել և սա ճշտված գործընթաց է»,- ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:

Սա պատասխանն էր լրագրողների այն հարցի, թե ինչպես է մեկնաբանել, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո անհետ կորածների վերաբերյալ ՀՀ վարչապետը մեկ 29-ը, մեկ այլ դեպքում՝ Աստանայում 30 թիվն է հնչեցրել:

Իսկ ի՞նչ տեսանյութեր է ԵՄ հատուկ ներկայացուցչից փոխանցվել, արդյոք դրանք վերաբերվո՞ւմ են ադրբեջանական հերթական կեղծիքներին՝ Քրիստինե Գրիգորյանն ասաց. «Դրանք 2020թ դեպքերի մասին են, որոնց պետք է տրվի իրավական գնահատական, արվի փորձաքննություն: Ես տեսանյութերը փոխանցել եմ գլխավոր դատախազությանը և սպասելու եմ արձագանքի։ Գիտենք, որ դեռևս 2021 թվականից քրեական գործեր կան հարուցված առերևույթ նման դեպքերի մասին և պետք է կարողանանք իրավապահ մարմիններից ստացված տեղեկությամբ հաստատել»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31