Կառավարության շենքի մոտ թեժ երկխոսություն տեղի ունեցավ մի քաղաքացու եւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի միջեւ։ «Հարգելի լրագրողներ, վարչապետի ժողովրդավարական հռչակած Հայաստանում ԿԳՄՍ նախարարն արդեն 8 ամիս է՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չի կատարում, որովհետեւ վճռի կատարողը ենթակա է նախարարին՝ իր ուսանող ֆիզիկ ընկերն է։ Մինչ էդ էլ ունեցել ենք Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը, որտեղ ճանաչել են իմ իրավունքը ոտնահարված եւ պահանջել են նախարարից, որպեսզի վերականգնվի իմ՝ քաղաքացու իրավունքները»,-ասաց քաղաքացին, որը ներկայացավ որպես համար 1 պետական քոլեջի դասախոս։
Նախարարն ասաց, որ չգիտի, թե ինչի մասին է խոսքը, չի ճանաչում քաղաքացուն եւ այն մարդուն, ում նա համարում է իր ընկերը։
«Ո՞նց չգիտեք, անգիր գիտեք՝ ով եմ, ես դասախոս եմ՝ համար 1 պետական քոլեջի, հիմա ինչո՞ւ եմ այստեղ, որովհետեւ դուք եք ստիպել, որ հասել եմ այստեղ»,-չէր «նահանջում» քաղաքացին։
«Դուք ինձ երեւի տեղը չեք բերում, սխալ հասցեով եք դիմում»,-ասաց Վահրամ Դումանյանը եւ շտապեց տեղավորվել իր ծառայողական ավտոմեքենայում։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ