«Ազատություն». Պաշտոնական Վաշինգտոնը հուսով է, որ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը կօգնի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի առաջին տեղակալը:
Երեկ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «այս շաբաթ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների վիճակի վերաբերյալ հարցին, և թե արդյոք դա կօգնի՞ տարածաշրջանում երկարամյա խաղաղության հաստատմանը, Վեդանթ Պատելն ասել է. – «Դա մեր հույսն է: Եվ դա այն է, ինչին պետքարտուղարը և դեսպան Ռիքերն ու մյուսները այս շենքից շարունակում են հետամուտ լինել տվյալ խնդիրը քննարկելիս»:
«Ես չեմ ուզում այդ գործընթացից առաջ ընկնել, բայց, իհարկե, մեր վերջնական նպատակն այստեղ խաղաղ լուծումն ու կարգավորումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև», – ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: