Լրահոս
Օրվա լրահոսը

Շահաբերության մակարդակի աճն ինքնին վատ բան չէ, սակայն շահույթի կտրուկ ավելացմանը նպաստող գործոններն ու դրա ազդեցությունը տնտեսության վրա լրացուցիչ ուշադրության են արժանի. Թունյան

Հոկտեմբեր 20,2022 13:56

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

Modex վերլուծական կենտրոնի տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբերին առևտրային բանկերը արձանագրել են 188 մլրդ դրամի զուտ շահույթ (հարկումից հետո), որը երեք անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Միայն երրորդ եռամսյակում բանկերի շահույթը մոտ 77 մլրդ դրամ է:

Ուշագրավն այն է, որ բանկերի եկամուտների մեջ գերակշիռ մասը եղել են ոչ թե տոկոսային եկամուտները (պայմանական ասած, դասական բանկինգի եկամուտներ), ինչպես նախորդ տարիներին, այլ՝ ոչ տոկոսային եկամուտները՝ կոմիսիոն վճարներ, արտարժույթի առքուվաճառքից եկամուտներ և այլն:

Շահաբերության մակարդակի աճն ինքնին վատ բան չէ, սակայն շահույթի աննախադեպ ծավալը, եկամուտների կառուցվածքի փոփոխությունը, շահույթի կտրուկ ավելացմանը նպաստող գործոններն ու դրա ազդեցությունը տնտեսության վրա լրացուցիչ ուշադրության են արժանի:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում առաջիկայում կքննարկենք այս զարգացումները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31