Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությունում 50 կգ քաշային կարգում Կոտայքի մարզը ներկայացնող Արփինե Մնացականյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Արփինեն նաև սամբոյի՝ ՀՀ երիտասարդների առաջնությունում գրավել է 1-ին տեղը։
Շնորհավորում ենք Արփինեին և մարզիչ Վաչիկ Վարդանյանին ու շնորհակալություն հայտնում մեր երկրի և մարզի անունը միջազգային հարթակներում բարձր պահելու համար։
Կոտայքի մարզպետարան