Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեքյուրիթի Դրիմն» այլևս արագաչափերով չի զբաղվում

Հոկտեմբեր 20,2022 13:46

Արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրվող ՃԵԿ խախտումների վերահսկողությունն այսօրվանից ամբողջությամբ իրականացնում է ոստիկանությունում այդ նպատակով ստեղծված ՊՈԱԿ–ը, այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք դա վերադարձնում ենք պետական կառավարման ոլորտ, ոստիկանությունում ստեղծվել է ՊՈԱԿ, ու այսօրվանից մենք լիարժեք հանձնման-ընդունման գործընթացը իրականացրել ենք», – ասաց նա:

Ի պատասխան, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն արձագանքեց. «Այսօրվանից համակարգի կառավարումն իրականացվում է նոր ստեղծված ՊՈԱԿ-ի կողմից: «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցների 99 տոկոսը՝ թվով 451 աշխատակից հրամանագրվել են ՊՈԱԿ-ում աշխատանքը շարունակելու»,-ասաց նա:

Հիշեցնենք, 2022թ. հուլիսի 14-ի կառավարության նիստում ընդունվեց Հայաստանում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշումը:

Ս.թ. հուլիսի 26-ին «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում քննչական գործողություններ էին իրականացվել։ Շենքից դուրս էին բերվել համակարգիչներ։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարում՝ 2018-ին Սեւանում Նիկոլ Փաշինյանը փակում է արագաչափը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31