Լրահոս
Օրվա լրահոսը

5 պատճառ, թե ինչու է iPhone 14-ն ավելի լավը, քան iPhone 13-ը

Հոկտեմբեր 20,2022 13:07

Համեմատեք նոր մոդելը նախորդի հետ

Սեպտեմբերի սկզբին Apple ընկերությունը ներկայացրեց նորույթ՝ նոր սերնդի iPhone 14 սմարթֆոնների շարք։ Այս սարքն արտաքին տեսքը ժառանգել է իր նախորդից։ Սույն հոդվածում մենք կհամեմատենք iPhone 14-ը iPhone 13-ի հետ և կխոսենք մոդելների միջև եղած հինգ տարբերությունների մասին:

Նոր շարքի սմարթֆոնի հիմնական տարբերակը փոխառել է iPhone 13-ի դիզայնը՝ կտրված եզրեր, նվազագույն տեխնիկական անցքեր և տեսախցիկների անկյունագծային դասավորություն։ Հիմնական փոփոխություններն ազդել են iPhone 14-ի շարքի՝ տեսախցիկի, մարտկոցի, պրոցեսորի և անվտանգության վրա։

1.Տեսախցիկ: Խցիկի համակարգը մնում է Apple-ի սմարթֆոնների գլխավոր յուրահատկությունը։ iPhone 13-ը և iPhone 14-ն ունեն միանման հիմնական, լայնանկյուն և առջևի 12 մեգապիքսել տեսախցիկներ: Այս տարի ընկերությունը որոշել է ավելի հարմարավետ դարձնել նկարահանումները ցածր լուսավորության պայմաններում։ Նոր մոդելն ունի ավելի լայն f/1.5 դիաֆրագմա և Photonic Engine տեխնոլոգիա, որը միավորում է լուսանկարների որակյալ պիքսելները մեկ պատկերի մեջ: Այս ֆունկցիաների շնորհիվ մութ սենյակում կամ փողոցում՝ երեկոյան ժամերին կստանաք հստակ նկարներ նույնիսկ առանց գիշերային ռեժիմի օգտագործման:

TrueDepth ֆունկցիայով դիմային տեսախցիկի զինանոցը համալրվել է ավտոֆոկուսով։ Համակարգն ինքնուրույն հայտնաբերում է դեմքերը կադրում և ամրագրում՝ դետալները մանրամասնելու համար:

2.Տեսանկարահանում: Սիրողական տեսահոլովակների և կարճամետրաժ ֆիլմերի սիրահարների համար մենք լավ նորություն ունենք։ iPhone 14-ը թարմացրել է ծանոթ Cinematic Effect ռեժիմը՝ առավելագույն կետայնությունը հասցնելով 4K Dolby Vision-ի մինչև 30 կադր/վայրկյանում և ավելացրել է Action ռեժիմ՝ ուժեղացված կայունացման համակարգով՝ դինամիկ կադրեր նկարահանելու համար: Երկու ֆունկցիաներն էլ թույլ են տալիս տեսահոլովակ նկարահանել կինոսարքավորումների ոճով՝ առանց պրոֆեսիոնալ օպերատորի հատուկ հմտությունների:

3.Մարտկոց: iPhone 14-ի լիթիում-իոնային մարտկոցը դարձել է ավելի տարողունակ։ Նոր մոդելն ի վիճակի է նվագարկել ֆիլմեր մինչև 16 ժամ և երաժշտություն՝ մինչև երեք օր առանց ընդհատումների։ Մարտկոցի երկար կյանքը թույլ կտա ճանապարհորդությունների գնալ՝ չանհանգստանալով մարտկոցի մակարդակի մասին նույնիսկ այն ժամանակ, երբ երկարատև օգտագործում եք սմարթֆոնը:

4.CPU: iPhone 14-ը սնուցվում է հզոր A15 Bionic չիպով՝ վեց միջուկային պրոցեսորով: Սմարթֆոնի նոր մոդելն աշխատում է կայուն և չի տաքանում նույնիսկ ամենածանր խաղերի և հավելվածների դեպքում։

5.Կապ: Apple-ի նոր շարքում օգտատերերը կկարողանան ընտրել ֆիզիկական SIM քարտ կամ վիրտուալ eSim տարբերակը, որը թույլ է տալիս սեփականատիրոջը մեկ րոպեում անցում կատարել մի քանի համարների և օպերատորների միջև: eSim ֆունկցիան օգտակար կլինի գործարար մարդկանց, հաճախակի գործուղումների մեկնող մենեջերների կամ էլ պարզապես ճանապարհորդների համար:

Ընդլայնված ֆունկցիոնալությունը iPhone 14-ը դարձնում է հուսալի ուղեկից արձակուրդում, գործուղման և աշխատանքի ժամանակ: Սմարթֆոնի կորպուսը պատրաստված է ավիացիոն ալյումինից, որն ապահովում է թեթևություն և ամրություն: Նոր մոդելի գունապնակը ներկայացված է հինգ ՝ Կապույտ, Մանուշակագույն, Կեսգիշեր, Starlight և (PRODUCT)RED գույներով:

Գործընկերների և նրանց կայքերի հղումները յուրաքանչյուր երկրի պարագայում՝

Հոկտեմբերի 21-ից Հայաստանում Apple-ի պաշտոնական վերավաճառողների մոտ՝ Mobile Centre, iSpace, Vega, Zigzag, iStore, Ucom, VivaCell MTS, մեկնարկում է iPhone 14 Plus վաճառքը:

Գինը՝ սկսած 549 900 դրամից: Հնարավոր է 36 ամիս ապառիկ: Հոկտեմբերի 21-ից 23-ը iPhone 14 Plus գնելու դեպքում յուրաքանչյուր գնորդը կստանա 13 000 դրամ զեղչ օրիգինալ պատյանների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31