Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

10 մլն եվրո ոստիկանության բարեփոխումներին

Հոկտեմբեր 20,2022 12:40

ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում՝ ԵՄ բյուջեից Հայաստանին կտրամադրվի 10 մլն եվրո՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի, այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել Ներքին գործերի նախարարության հիմնադրմանը, Ոստիկանության բարեփոխումներին, վերջինիս մարդկային ռեսուրսների պատշաճ կառավարմանը և մասնագիտական զարգացմանը, Պարեկային ոստիկանության կարողությունների հզորացմանը: Սա նախատեսվում է ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում ստորագրվելիք «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում:

Մեկ այլ՝ «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրով ԵՄ բյուջեից Հայաստանին կտրվի 23 մլն եվրո: «Սյունիքի մարզում ՓՄՁ-ների արագ զարգացմանը, բիզնեսների վերականգնմանը, տեղական համայնքներում զարգացման նախաձեռնություններին և ներդրումներին, քաղաքային միջոցառումներին, երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի ներգրավմանը և կարողությունների հզորացմանը, Սփյուռքի ներգրավմամբ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Գյումրիում «կանաչ» խոհարարության ու հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրմանը»,- նշեց Գրիգորյանը։

 Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31