22 երկիր պաշտոնական հայտ է ներկայացրել իրանական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքեր գնելու համար, ինչպես հայտնում է Middleeastmonitor–ը, այս մասին նշել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին։
«Այժմ իրանական անօդաչու թռչող սարքերի գնման թեկնածու երկրներն են Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ», – ընդգծել է գեներալ Սաֆավին։
«Մինչ Իսլամական հեղափոխությունը Իրանն իր ռազմական կարիքների 80 տոկոսը ներմուծում էր արտասահմանից, սակայն այժմ արտադրում է դրանք»,- հավելել է գեներալը:
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ իրանական արտադրության «Shahed 136» անօդաչու թռչող սարքը Ռուսաստանի կողմից օգտագործվել է Ուկրաինայում։