Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմից 2 տարի անց «եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք և խստիվ իրականացման» հեռանկարը գնալով ավելի մշուշոտ է դառնում. JAMnews

Հոկտեմբեր 20,2022 11:09

JAMnews. Երևանն ու Բաքուն շարունակում են տարբեր կերպ մեկնաբանել 2020 թվականի եռակողմ հայտարարությունը:

Կողմերը խճճվել են միջանցքների և հաղորդակցության ուղիների կարգավիճակի շուրջ վեճերի մեջ և չեն էլ մոտեցել հայտարարության մեջ արձանագրված «բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի» ապաշրջափակմանը։ Իսկ դա կարող էր էական ու կայունացնող գործոն դառնալ տարածաշրջանում:

Եռակողմ հայտարարության վերջին՝ 9-րդ կետում ամրագրված տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը դարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենավիճահարույց թեմաներից մեկը։

Ադրբեջանը պարբերաբար մեղադրում է Հայաստանին՝ Սյունիքի մարզի տարածքով Նախիջևանի հետ հաղորդակցության ապահովման համար տրանսպորտային երթուղի ստեղծելու պարտավորությունից խուսափելու մեջ։ Նախագահ Իլհամ Ալիևը 2021 թվականի ապրիլին AZTV-ին տված հարցազրույցում նույնիսկ սպառնացել էր ուժով բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», եթե Հայաստանը դա չանի ինքնակամ։

Դեռևս 2021 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի ղեկավարը պահանջել էր «Զանգեզուրի միջանցքի» իրավական ռեժիմը նույնացնել Լաչինի միջանցքի հետ, որը Հայաստանը կապում է Լեռնային Ղարաբաղի հետ և գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։

Ադրբեջանի պահանջը կտրականապես անընդունելի է Հայաստանի համար, որը «կարմիր գիծ» է համարում տրանսպորտային և երկաթուղային կապերի բացումը արտատարածքայինության նշաններով։

Հաղորդակցության ի՞նչ տարբերակներ են առաջարկում կողմերը

«Ադրբեջանի համար հենց վաղը հաղորդակցությունները բացելու» Հայաստանի առաջարկները մանրամասն նկարագրված են օգոստոսի 18-ին Ազգային անվտանգության ծառայության հրապարակած նախագծում։

Մինչդեռ Ադրբեջանը կենտրոնացել է տարածաշրջանի ապաշրջափակման իր բանաձևի վրա՝ հայկական Մեղրի քաղաքով՝ Իրանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով, որտեղով կողմերն արդեն իսկ պայմանավորվել են երկաթգիծ անցկացնել:

Երևանն առանձնացնում է երկաթուղային գիծը ավտոմոբիլային երթուղիներից, քանի որ դրանց միավորման մեջ տեսնում է Իրանի հետ սահմանի փակման վտանգ։ Այստեղից է գալիս նաև Իրանի անհանգստությունը, որը նույնպես վախենում է Հայաստանի հետ սահմանի փակումից։

Պատերազմից երկու տարի անց «եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք և խստիվ իրականացման» հեռանկարը, ինչպես պարբերաբար հայտարարում է Մոսկվան, գնալով ավելի մշուշոտ է դառնում։

Այս ընթացքում ավելացել են նոր թեմաներ, մասնավորապես՝ սահմանագծումն ու սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքումը։ Երկու թեմաներն էլ քննարկվում են զուգահեռաբար և տարբեր հարթակներում՝ Բրյուսելում և Մոսկվայում։

2021 թվականի դեկտեմբերից, երբ Մոսկվայի ուշադրությունը շեղվեց դեպի Ուկրաինա, խաղաղարարի բացառիկ դերին հավակնում է Եվրամիությունը: Սա ևս մեկ անգամ հաստատվեց հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ։

Սակայն չի կարելի ասել, որ երկու բանակցային հարթակների զուգահեռ աշխատանքը կամ ԵՄ-ի ավելի մեծ ակտիվությունը կողմերին մոտեցրել են խաղաղությանն ու հանգեցրել ավելի քիչ խնդիրների։

Առայժմ ավելի շուտ հակառակն է: Հակասությունների սրությունը գնալով աճում է, խաղաղ բանակցություններն ընդհատվում են բռնության ակտերով։ Աճում է նաև Ադրբեջանի ճնշումը Հայաստանի վրա՝ Բաքվի պայմաններով խաղաղության պայմանագրի կնքման գնալու համար։ Իսկ սահմանազատումը վերածվում է բորդերիզացիայի՝ ուղեկցվելով ուժի կիրառմամբ։

Արամ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31