Լրահոս
Օրվա լրահոսը

Միկրոֆոնի եռոտանին՝ Վահրամ Դումանյանի փոխարեն․ Մեսրոպ Հարությունյանը «լրագրողական պրիյոմ» արեց

Հոկտեմբեր 19,2022 23:55

«Եկել էի, որ հարցեր տամ պարոն Դումանյանին, որն այստեղ չէ։ Լրագրողական «պրիյոմ» կանեմ, որն այնքան էլ հարիր չէ իմ էթիկական սկզբունքներին, բայց եթե ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը համարի, որ ոչ էթիկական է, ներողություն կխնդրեմ։ Սա անում են հեռուստաընկերություններում, երբ հյուրին հրավիրում են, բայց նա չի գալիս։ Աթոռ են դնում եւ սկսում հարցեր տալ»,-Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտխորհրդի նիստում այսօր հայտարարեց hամալսարանի լրագրության գիտաուսումնական կենտրոնի ավագ դասախոս Մեսրոպ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին հրավիրել էին, սակայն նա չէր եկել։

Քանի որ աթոռը բեմից հեռու էր, Մեսրոպ Հարությունյանն իր դիմաց դրեց միկրոֆոնի եռոտանին․ «Ենթադրենք, սա պարոն Դումանյանն է։ Բարեւ ձեզ, պարոն Դումանյան։ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը ձեզ ի՞նչ վատություն է արել։ Չեք հասկանո՞ւմ հարցի իմաստը, բացատրեմ։ Ուրեմն, ձեր տեղակալ պարոն Ծիտիկյանը․․․ը՜, կներեք, Թռչունյանը, ինչ-որ «ռեյծինգների» մասին էր խոսում՝ «ծ»-ով, ու ասում, թե մանկավարժականի «ռեյծինգն» ավելի բարձր է, քան Բրյուսովինը, իսկ ֆիզկուլտն ընդհանրապես չունի։ Բա մանկավարժականը ձեզ ի՞նչ վատություն է արել, որ մեզ ուզում եք միացնեք ու իրենց «ռեյծինգը» գցեք։ Բա ափսոս չի՞, մենք չենք ուզում։ Մենք ուզում ենք, որ մանկավարժականը զարգանա ու ավելի բաձր ռեյտինգներ ունենա»։

Մանրամասն՝ տեսանյութում.

 

Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր կայացած գիտական խորհրդի ընդլայնված նիստում գնահատական տրվեց հոկտեմբերի 14-ին ԲՊՀ-ին տրամադրված՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական համալսարանը Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին միացման ձեւով վերակազմակերպելու եւ Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտ հիմնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31