Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, որոնք հնչել են France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Ըստ Ալիևի՝ Ֆրանսիայի կառավարությունը ջնջել է Բաքվի նկատմամբ Փարիզի բարեկամական և հավասարակշռված վերաբերմունքի պատմությունը։ Ի պատասխան հնչած այս կարծիքի, Ֆրանսիայի ԱԳՆ-ն գրել է․
«Ալիևի այս դիտարկումները ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի լիարժեք աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։ Նախագահի հանձնառության շնորհիվ է, որ հնարավոր եղավ անցկացնել հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական հանրության առաջին գագաթնաժողովի շրջանակներում Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ կազմակերպված քառակողմ հանդիպումը։
Այս հանդիպումը հնարավորություն ընձեռեց առաջընթաց գրանցել, ինչն արտացոլված է այս առիթով ընդունված հռչակագրում»:
Կարդացեք նաև
Ամբողջությամբ՝ այստեղ: