Իջևան քաղաքային համայնքում ընթանում են բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքներ։ Իջևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Արարատ Պարոնյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրում ընդգրկված են այնպիսի բազմաբնակարան շենքեր, որոնց բակերը չեն նորոգվել տասնյակ տարիներ։
«Այս պահին արդեն ավարտվել է Երիտասարդական, Ազատամարտիկների և Մայիսի 28/41,47 փողոցների մի քանի բակերի ասֆալտապատումը։ Սուբվենցիոն ծրագրում ընդգրկված են նաև Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 1, 2, 3, 6, 8, 10, 16, 18, 20, 22, 26, 28, Ազատամարտիկների 2, Ազատամարտիկների փողոցի 4, 4-Ա, 6, 8 բնակելի շենքերի բակերը: Գյուղական բնակավայրերում ևս այս պահին ընթանում են և՛ ասֆալտապատման, և՛ ջրագծերի կառուցման, վերանորոգման աշխատանքներ։ Ավարտվել է Այգեհովիտ բնակավայրի կենտրոնական փողոցի և Աչաջուր գյուղի օղակաձև հրապարակի ասֆալտապատումը։ Ընթացքի մեջ են նաև Սևքար, Խաշթառակ բնակավայրերի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները»,- նշեց Պարոնյանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ