Բուդվայում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնության վեցերորդ օրը Հայաստանի հավաքականից վերջինը ռինգ մտավ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, որի մրցակիցը Չեխիայի ներկայացուցիչ Լենկա Բերնարդովան էր:
Էլիդան չկարողացավ օգտվել իր բարձր հասակից ու տարածությունից հարվածներով պատշաճ հեռավորության վրա պահել մրցակցին: Իսկ ահա Բերնարդովան, որը ձախ կեցվածքով էր մենամարտում, ռինգում անընդհատ տեղաշարժվելով, մեկական հարվածներով միավորներ էր վաստակում, ինչն էլ նրան հաղթանակ բերեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ