Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականը հերթական մեդալն ապահովեց ի դեմս 54 կգ քաշային Եկատերինա Սիչեւայի, որը քառորդ եզրափակչում անչափ համառ պայքարում հաղթանակը պոկեց ֆինն Վիլմա Վիիտանենից:
Սիչեւան թեեւ գործում էր երկրորդ համարով, սակայն գրագետ էր դիմավորում մրցակցի հախուռն գրոհները եւ ավելի դիպուկ հակահարվածներով կանգնեցնում էր նրան: Ի վերջո, կողային մրցավարները հաղթանակը 3:2 հաշվով շնորհեցին մեր մարզուհուն:
Ցավոք, այսօր նաեւ կորուստ ունեցանք: 50 կգ քաշային կարգում Անուշ Գրիգորյանին այդպես էլ չհաջողվեց մերձամարտ պարտադրել իտալուհի Ջիորդա Սորենտինոյին եւ պարտություն կրեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ