Ալբանիայի Դյուրրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
23 տարեկանների պայքարում հայաստանցի Արմեն Գրիգորյանը, որը հանդես է գալիս 73 կգ քաշային կարգում, պոկում եւ հրում վարժություններում հատկացված երեքական հնարավորություններից արդյունավետ կատարեց մեկական մոտեցում՝ բարձրացնելով, համապատասխանաբար 140 եւ 166 կգ եւ երկամարտի 306 կիլոգրամով բավարարվեց չորրորդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ