Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը թույլ չի տա արգելափակել Հայաստանի հետ հաղորդակցության ուղին. Արտգործնախարար Աբդոլահիան

Հոկտեմբեր 19,2022 17:15

«Ազատություն». Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, երեքշաբթի երեկոյան Իրանի պետական հեռուստատեսությամբ ներկայացնելով Էբրահիմ Ռաիսիի նախագահության մեկ տարվա արտաքին քաղաքականությունը, անդրադարձել է նաև Իրան-Հայաստան ճանապարհի թեմային։

IRNA գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ու Հայաստանի միջև «սահմանային վեճի» հարցի հետ կապված Աբդոլահիանն ասել է․ – «Իրանը թույլ չի տա արգելափակել իր հաղորդակցության ուղին Հայաստանի հետ և այդ նպատակին հասնելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև զորավարժություններ սկսեց այդ տարածաշրջանում»։

Հրաչ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31