«Ա1+». «Դա ոչ թե հակադրություններ են, այլ որոշակի անհամաձայնություններ․․․ և՛ ռուսական կողմը, և՛ մենք պետք է այնպես անենք, որ ինչպես ասում են՝ չվառվի ոչինչ»,-նշում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնական հայտարարությունների չի՞ տեսնում հակադրություն։
Պատգամավորը, անդրադառնալով Արցախի հարցին, նշեց․ «Մենք պայքարում ենք, որ բանակցային սեղան վերադառնա Արցախը, վերջիվերջո Արցախի հարցը արցախցու ու Ադրբեջանի միջև է։ Որոշ մարդիկ պահանջում են, որ Հայաստանը ստորագրի մի փաստաթուղթ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ դա մանիպուլյացիա է»։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ժամանակին ՀՀ իշխանությունները դուրս թողել Արցախը բանակցային գործընթացներից, պատգամավորը պատասխանեց․ «Այդ հարցի պատասխանը թող Ռոբերտ Քոչարյանը տա, նա է դուրս թողել։ Ես կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը ուղղակիորեն ծախել է Արցախը»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: