«Հրապարակն» անդրադարձել էր ԱԱԾ Երևանի վարչության պետ Ռազմիկ Միքայելյանի տիկնոջ՝ Քրիստինա Վարդանյանի եւ Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանի «ֆեյսբուքյան» բանավեճին։
Հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի տեղակալ նշանակված նախկին մանկապարտեզի վարիչ Քրիստինա Վարդանյանը նշանակումից օրեր անց ազատվել էր աշխատանքից իր դիմումի համաձայն:
Վահրամ Սողոմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր այդ մասին ու ընդգծել, որ ուժային մարմինները պետք է զբաղվեն իրենց ոլորտով, ոչ թե ծանոթներին աշխատանքի դասավորեն:
Մի գրառում էլ իր էջում Քրիստինա Վարդանյանն էր կատարել իրեն քննադատած Վահրամ Սողոմոնյանի մասին ու գրառման մեջ սպառնացել այսուհետ լինել չափազանց զգույշ։
Կարդացեք նաև
Aravot.am-ը փորձեց սպառնալիքի հետ կապված մեկնաբանություն ստանալ Վահրամ Սողոմոնյանից։ Հարցրինք` մտահոգ չէ՞, որ սպառնալիք հնչեցնողը ԱԱԾ աշխատակցի կին է։ Նա ասաց, որ չի ցանկանում թեմայի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անել։ Հավելեց, թե գիտի, որ ԱԱԾ աշխատակցի կինն իրեն սպառնացել է, բայց չի ցանկանում որեւէ կերպ արձագանքել։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ