Ermenihaber. Ֆրանսիայի մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում պատմության դասաժամի թեման եղել է Հայոց ցեղասպանությունը։
Աշակերտներից մեկը՝ ազգությամբ թուրք Հասան Քարաօղլանը, հակադարձել է ուսուցչին և ժխտել նախորդ դարասկզբին թուրքերի իրականացրած սոսկալի ոճրագործությունը։ Իր այդ պահվածքի համար 14-ամյա թուրք աշակերտը հեռացվել է դասասենյակից։
Այնուհետև դպրոցի տնօրինությունը պայմանական պատիժ է կիրառել նրա նկատմամբ՝ տալով խիստ նախազգուշացում, որ եթե մեկ անգամ էլ թուրք աշակերտը հերքի Հայոց ցեղասպանության փաստը, ապա եռօրյա ժամկետով կհեռացվի դպրոցից ու կզրկվի դասապրոցեսներին մասնակցելու հնարավորությունից։
Ուշագրավ է աշակերտի հոր արձագանքը։ Նա դժգոհել է կատարվածից ու համոզմունք հայտնել, որ այդ ամենը տեղի է ունեցել զուտ այն պատճառով, որ Ֆրանսիայում թշնամանք կա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։