Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այս պահին ընթանում է համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որի օրակարգային միակ հարցը հոկտեմբերի 14-ին ԲՊՀ-ին տրամադրված՝ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումն է:
Համալսարանի կողմից գիտական խորհրդի նիստին հրավիրված էր մասնակցելու ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, որը սակայն, չէր եկել։ Գիտխորհրդի անդամներին եւ ներկա մեծաթիվ ուսանողներին այս հանգամանքը վրդովվեցրեց։
Գիտխորհրդի անդամները ելույթներով դեմ են արտահայտվում նշյալ նախագծին, մատնանշում դրա հիմնավորման մեջ տեղ գտած դրույթների, իրենց համոզմամբ, անհիմն լինելը։ Ուսանողական խորհրդի անդամներն էլ ելույթներում բացահայտում են, թե երեկ ինչ են խոսել նախարարի հետ առանձնազրույցի ժամանակ։
Մանրամասները՝ քիչ ուշ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ