«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը խստորեն դատապարտում է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ կատարված բռնությունը:
Կուսակցությունը կոչ է անում իշխանությանը զերծ մնալ հարցերը բռնությամբ լուծելու արատավոր վարքագծից, քանի որ այս պարագայում արդարադատությունը գլուխ է խոնարհելու՝ տեղ թողնելով ինքնադատաստանի դրսևորումներին:
Կուսակցությունը պահանջում է իրավապահ մարմիններից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կատարած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն