Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ է ընտրվել հայազգի Փոլ Կրեկորյանը:
«Լոս Անջելեսի քաղաքային նախագահությունը համագործակցության, այլ ոչ թե ղեկավար պաշտոն է: Այսօր ավարտվում է միակողմանի որոշումներ կայացնելու դարաշրջանը:
Մենք բոլորս, ով արտոնություն ունի ծառայելու քաղաքապետարանում, պետք է պարտավորվենք մի կողմ թողնել մեկ խմբակցության, մեկ խմբի, մեկ թաղամասի ծառայելու ցանկացած գաղափար», – Լոս Անջելեսի խորհրդի նախագահ ընտրվելու վերաբերյալ իր հայտարարությունում, մասնավորապես, ասել է Փոլ Կրեկորյանը:
«Հայ Դատի» հանձնախումբը շնորհավորել է Կրեկորյանին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվելու կպակցությամբ. «Մենք չափազանց հպարտ ենք, որ ամերիկահայ համայնքն այժմ ունի իր բարձրաստիճան ընտրված պաշտոնյան, որը ղեկավարում է Լոս Անջելեսը այս դժվարին ժամանակներում», – նշված է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
#Breaking: The ANCA-WR congratulates Councilmember @PaulKrekorian for his unanimous election as LA City Council #President. We are extremely proud that the Armenian-American community now has its highest ranking elected official leading Los Angeles through these difficult times. pic.twitter.com/30h5lbuatr
— ANCA Western Region (@ANCA_WR) October 18, 2022