Թուրքական A Haber հեռուստաալիքի եթերում, խոսելով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացների մասին, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն ասել է, որ «չնայած ներքին ընդդիմության և սփյուռքի ճնշումներին՝ Փաշինյանը գործընթացը լավ է վարում»։
«Ալիևը վճռական է տրամադրված այս հարցում։ Կարծում եմ, որ առաջիկա օրերին մեր հատուկ ներկայացուցիչների հանդիպումներից հետո կարելի է դրական քայլեր ձեռնարկել։ Հավատում եմ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև էլ դրական քայլեր կձեռնարկվեն։ Հայաստանի կառավարությունը գովելի քայլեր է ձեռնարկել, և անհրաժեշտ է, որ հայկական սփյուռքը աջակցի այդ քայլերին»,- հավելել է թուրք պաշտոնյան։