ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ Նաիրա Կարապետյան
ԵԽԽՎ հրապարակված գրավոր հայտարարության մասին լավն ու վատը՝ հակիրճ (Written declaration Doc. 15640):
Լավը՝
✅ Ադրբեջանին հասցեական դատապարտում:
✅ Զորքերը դուրս բերելու պահանջ:
Կարդացեք նաև
Վատը՝
❌ Փաստաթղթի հեղինակը ՀՀ պատվիրակությունից է, այն էլ ղեկավարը, ինչը զգալիորեն գցում է հայտարարության կշիռը:
❌ Ընդամենը հայտարարություն է, և ոչ՝ ուսումնասիրության և զեկույց պատրաստելու պահանջ (motion for resolution): Գրավոր հայտարարությունն արվում է կոնկրետ ստորագրածների անունից, իսկ զեկույցները և եզրահանգող փաստաթղթերը՝ ողջ ԵԽԽՎ-ի անունից:
❌ Հայկական պատվիրակության ձայները հանած, ստորագրել են ընդամենը 39 հոգի: ԵԽԽՎ-ն ունի 46 անդամ պետություն և մոտ 612 պատվիրակ: Հայերին հանած՝ 604 հոգի: Աշնանային նստաշրջանին տեղի ունեցած հարցի լսումներից և եվրոպական ընդհանուր տրամադրություններից հետո այս թիվը առնվազն պիտի եռապատիկ լիներ:
❌ Զրո հիշատակում այս ագրեսիայի՝ Արցախյան պատերազմի հետևանք լինելու մասին, զրո հիշատակում դեռ Արցախյան պատերազմից հետո 2 տարի պահվող գերիների մասին, զրո հիշատակում Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանին ներված ռազմական հանցագործությունների մասին:
❌ Վերը նշվածի պատճառը՝ հստակ տարանջատում այս վերջին հարձակման և ագրեսիայի և Արցախյան հիմնախնդրի միջև:
Հ.Գ. Անգամ նման «ոչինչ չասող» փաստաթղթերում Ազգերի ինքնորոշման իրավունքի, Արցախյան հիմնահարցի խաղաղ լուծման ԵԱՀԿ ՄԽ 3 սկզբունքների մասին հիշատակումները այլևս խոր անցյալում են…
Հ.Հ.Գ. Ստորագրածների ցանկը: