Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակառակորդի զսպումը՝ վատթարագույնից խուսափելու միակ ելք. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 19,2022 11:23
zinvor

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ պաշտոնական Բաքվի հետեւողական, նենգ քայլերի հետեւանքով:

Ադրբեջանն իր այս գործելաոճը զարգացնում է ավելի կատարելագործված կեղծիքի գործիքակազմով:

Պաշտոնական Բաքվի այդօրինակ գործողությունները հասել են այնտեղ, որ սկսել է Հայաստանին մեղադրել իր ինքնիշխան տարածքի անվտանգությունն ապահովելու համար զինտեխնիկայի տեղակայման համար: Ընդ որում՝ խոսքը սահմանի այն հատվածների մասին է, որտեղ ադրբեջանական զինուժն ապօրինություն է թույլ տվել եւ ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք:

Ադրբեջանի նման վարքագիծն ունի երկու պատճառ: Առաջին՝ ագրեսիայի հետեւանքով ներխուժելով ՀՀ տարածք՝ Ադրբեջանն օրինաչափորեն վախեր ունի, եւ այդ վարքագծով են դրանք դրսեւորվում: Երկրորդ՝ պաշտոնական Բաքուն նման նվաճողական ագրեսիվ քաղաքականությամբ ոչ միայն լարված է պահում նոր իրավիճակը, այլեւ իր համար պատճառներ է իմիտացնում նոր ռազմական գործողությունների համար: Հատկանշական է, որ այս քաղաքականությունը Բաքուն եւ Անկարան տանում են համահունչ ու փոխհամաձայնեցված:

Օրերս Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարեց, որ Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, քանի որ հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում դրական տեղաշարժ կա, եւ պետք է «ընդամենը սադրանքների չդիմել»: Թուրք պաշտոնյան, արտաբերելով սադրանք բառը, նույն լեզվով է խոսում, ինչ Ադրբեջանի նախագահը: Այսպիսով՝ միանշանակ կարելի է փաստել, որ Թուրքիան խրախուսում է սադրանքների վերաբերյալ Ադրբեջանի՝ պարբերաբար կեղծ տեղեկատվություն տարածելու քաղաքականությունը, հետեւաբար նաեւ՝ պաշտոնական Բաքվի յուրաքանչյուր քայլի համար հավասարապես պատասխանատվություն է կրում:

Բայց պետք է արձանագրել, որ Բաքվի այս կեղծ քարոզչությունն արդեն արդյունք չի տալիս համաշխարհային հանրության կարծիքը ձեւավորելու հարցում: Վերջինիցս հնչող հայտարարությունները եւ համապատասխան կառույցներում ընդունված բանաձեւերը միանշանակ դատապարտում են ադրբեջանական ագրեսիան՝ անտեսելով վերջինիս կեղծ հիմնավորումները: Այս ամենը հաշվի չառնելով՝ Բաքուն շարունակում է իր կեղծիքի քաղաքականությունը, ինչը օրախնդիր է դարձնում սահմանային դիտորդական առաքելության աշխատանքների մեկնարկը՝ նմանատիպ սադրանքները կանխելու համար:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31