Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: