Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեն քրեական վարույթ չի նախաձեռնել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ ԱԺ–ում կատարվածի առնչությամբ․ բողոք է ներկայացվել

Հոկտեմբեր 19,2022 09:00

«ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանի սոցիալական ցանցերում անդրադարձը լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ խորհրդարանում կատարված առերևույթ հանցագործությունների մասին

Սեպտեմբերի 22-ին տեղեկացրել էի, որ խորհրդարանում MediaHub.am լրատվական կայքի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավոր Քրիստինե Պողոսյանի և ՊՊԾ ծառայողների կողմից կատարված առերևույթ հանցավոր դեպքերի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազին «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետը, քրեադատավարական բոլոր ողջամիտ ժամկետների խախտմամբ, սեպտեմբերի 11-ին գրություն է ուղարկել մեզ այն մասին, որ մեր հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվում։ Քննչական մարմնի ղեկավարը չունենալով օրենսդրությամբ անհրաժեշտ գործիքակազմը, որոնք հասու կդառնային միայն քրեական վարույթ նախաձեռնելու միջոցով, և առանց որի անհնար է հանգել այն հետևություններին, որոնց հանգել է։ Փաստորեն, քննչականի ղեկավարը կատարել է «քննություն», որի հետևանքով էլ, ակնհայտ ու բացահայտ ապօրինությամբ, հրաժարվել է նախաձեռնել քրեական վարույթ։

Այս առնչությամբ Եվրոպական դատարանն ունի ձևավորված կայուն մոտեցում այն մասին, որ իշխանությունները միշտ պետք է ձգտեն պարզել, թե ինչ է տեղի ունեցել և չպետք է անեն հապճեպ կամ անհիմն եզրակացություններ՝ իրենց քննությունը փակելու կամ դրանք իրենց որոշումների հիմք դարձնելու համար: Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր ողջամիտ միջոցները միջադեպի հետ կապված ապացույցների ձեռք բերելու համար, որը inter alia, ներառում է վկաների ցուցմունքները։

Այսպիսով` կարող ենք փաստել, որ քննչականի ղեկավարն այս դեպքով ունի կանխակալ դիրքորոշում, որն էլ հաստատվել է հսկող դատախազի կողմից։

Բողոք ենք ներկայացրել վերադաս դատախազին պահանջելով անհապաղ հանձնարարել քննիչին նախաձեռնել քրեական վարույթ և կատարել նախաքննություն։ Բողոքում մանրամասն շարադրված են բոլոր այն խախտումները, որոնք թույլ է տրվել քննչական վարչության պետի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31