Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սթենֆորդի դոկտորը եւ հայոց «ճիշտ մեծամասնությունը»

Հոկտեմբեր 19,2022 10:00

Հայաստանում էր գտնվում Սթենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը: Իր բազմաթիվ հարցազրույցներում եւ ելույթներում նա վերլուծում էր թե՛ ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը եւ թե՛ մեր՝ չափազանց բարդ խնդիրները:

Պարոն Խաչիկյանի ոչ բոլոր պնդումների հետ եմ համաձայն: Մասնավորապես, ինձ կասկածելի է թվում նրա, ինչպես եւ ամերիկացի մի շարք այլ քաղաքագետների վարկածը, թե իբր Արեւմուտքն իր քաղաքականությամբ, ըստ էության, ստիպել է Ռուսաստանին՝ հարձակվել Ուկրաինայի վրա: Ռուսաստանը, կարծում եմ, բոլոր միջոցներն ուներ խաղաղ ճանապարհով հարթելու իր հակասություններն Արեւմուտքի եւ վերջինիս փաստացի դաշնակից Ուկրաինայի հետ՝ առանց ագրեսիվ պատերազմ սկսելու:

Փոխարենը, իմ կարծիքով, ճիշտ են քաղաքագետի հետեւյալ դիտարկումները: Առաջին. միջազգային որեւէ խաղացող այսօր լծակներ չունի պարտադրելու Ադրբեջանին՝ կարգավորել իր հակասություններն Արցախի հետ՝ որեւէ արտաքին միջնորդի մասնակցությամբ: Ադրբեջանն այդ միջնորդությունը կտրականապես մերժում է՝ համարելով դա «իր ներքին գործը»: Այնպես որ, իմ ընկալմամբ, Հայաստանի իշխանություններն ապակողմնորոշում են մեր հանրությանը՝ պնդելով, թե իրենք ջանքեր են գործադրում, որպեսզի Ադրբեջանն ու Արցախը բանակցեն ինչ-որ «բարձր հովանու» ներքո:

Երկրորդ՝ Խաչիկյանը, համոզված եմ, իրավացի է, երբ ասում է, որ ՆԱՏՕ-ն, Միացյալ Նահանգները կամ Եվրոպան չեն կարողանա զսպել Թուրքիային, եթե վերջինս որոշի ագրեսիա ձեռնարկել Հայաստանի դեմ: Առավել եւս դա չի կարող անել ԵՄ քաղաքացիական առաքելությունը: Անշուշտ, կլինեն շատ խիստ հայտարարություններ, բայց չի լինի ռազմական որեւէ աջակցություն:

Այդ ամենն, իհարկե, տհաճ է լսել, եւ հայաստանյան հանրությունը ներկայացնող զանգվածը այդ դառը ճշմարտությունների դեմ «փաստարկներ» ունի: Այստեղից են բխում (սովորաբար տրանսլիտով գրված) մեկնաբանությունները՝ «նա Քոչարյանի մարդն է», «նա Ռուսաստանի լրտես է»: Ինչ խոսք, հաճելի է գիտելիքների սեփական աղքատիկ պաշարով մեկ հարթության մեջ հայտնվել Սթենֆորդի դոկտորի հետ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ալֆրեդ says:

    Հետաքրքիր է,արևմուտքը կարողանում է Ռուսաստանին ստիպել հարձակվել Ուկրայինայի վրա, իսկ այ Ադրբեջսնին կամ Թուրքիային չէն կարողանում ստիպել որ չհարձակեն Հայաստանի վրա։

  2. Ruben says:

    «միջազգային որեւէ խաղացող այսօր լծակներ չունի պարտադրելու Ադրբեջանին՝ կարգավորել իր հակասություններն Արցախի հետ՝ որեւէ արտաքին միջնորդի մասնակցությամբ:»
    Եթե 1991 թ. զանգվածի կողմից ընտրված տարածքի երիտասարդ և անփորձ ղեկավարը մանուկ տարիներին իրենց գյուղում «տուշоնկա» Մանվելի հետ հեքիաթներ կարդացած լիներ, կիմանար, որ Ադրբեջանն ու նրա ղեկավարությունը «անմահ չեն»: Նրանց մահը ասեղի վերջում է, ասեղը՝ ձվի մեջ, ձուն՝ բադի մեջ, բադը՝ նապաստակի մեջ, նապաստակը թաքնված է զարդատուփի մեջ, զարդատուփը շղթաներով կախված է կաղնուց, որն աճում է Եվլախի ճահիճներում, սև բլրի վրա:
    «Էշն ի՞նչ գիտի, նուշն ինչ է:»
    Որքա՞ն և ո՞ւմ է վճարել Հեյդար Ալիևը 1994 թվականին զինադադարի կնքման համար:

  3. Nimar says:

    Այս տրամաբանությամբ, եթե մենք ջանքեր գործադրենք երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, ապա կապակողմնորոշենք հասարակությանը։ Հասկանալի է, որ դիմադրությունը երկու հակառակորդի դեմ և միաժամանակ երկու ճակատում լավ հեռանկարներ չունի։
    Հնարավո՞ր է իզուր հույսերով չապակողմնորոշել հասարակությանը։ Հավանաբար հնարավոր է: Սակայն նրանք, ովքեր պարտավոր են պաշտպանական կարողություններ ապահովել, չեն կարող իրենց թույլ տալ այս շքեղությունը։ Եվ միլիարդավոր դոլարներ անպայման կծախսվեն պաշտպանության վրա՝ չնայած ակնհայտ հստակ արդյունքին։ Այսպես էլ պետք է լինի, դրանում ոչ մի տարօրինակ կամ չարամիտ բան չկա։ Հնարավոր է զոհվել կա՛մ մարտում հակառակորդին առավելագույն վնաս հասցնելով, կա՛մ նվազագույն։ Սովորաբար առաջինն ավելի պատվաբեր է համարվում։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31